Հակատուբերկուլոզային դիսպանսերի 24-ամյա աշխատակցուհին փորձել է ինքնասպան լինել


11:50 , 22 դեկտեմբեր, 2014

Pastinfo.am-ը գրում է․

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի 24-ամյա աշխատակիցը փորձել է ինքնասպան լինել, ինչը կանխվել է իրավիճակում ճիշտ կողմնորոշված տաքսիստի շնորհիվ։

Աղջիկը տաքիսով գնացել է «Հաղթանակ» կամրջի մոտ եւ իջել, ինչը վարորդին կասկածելի է թվացել եւ նա անմիջապես զանգել է  «911»։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վարորդը զանգել է արտակարգ իրավիճակներ եւ ասել, որ ուղեւորն իջել է իր ավտոմեքենայից կամրջի մոտ եւ իրեն շատ կասկածելի է պահում։

Ոստիկանության ծառայողներին հաջողվել է աղջկան անվնաս տեղափոխվել ոստիկանության բաժին։

Մեր տեղեկություններով՝ երիտասարդ աղջիկը նման ծայրահեղ քայլի է փորձել գնալ` ընկերոջ հետ խնդիրներ ունենալու պատճառով։