Զվարթնոց օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքները բնականոն հունով ընթանում են: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
«Եղանակային պայմանները բարենպաստ են, ոչ մի խնդիր չկա, օդանավակայանն ըստ ժամանակացույցի ընդունում և ճանապարհում է ինքնաթիռներին: Ինչ վերաբերում է նախորդ օրը գրանցված մառախուղին, ապա դրա պատճառով ինքնաթիռները հետ են գնացել: Դա բնական գործընթաց է, արտառոց բան չկա, եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում նման որոշումներ է կայացվում»,-ասաց Գևորգ Աբրահամյանը: