Քաղաքական դաշտում երկու տեղ կա՝ ընդդիմադիր և իշխանական, երրորդ տեղը միֆ է


04:50 , 22 դեկտեմբեր, 2014

Գործող իշխանության երբեմնի սազանդարներն այսօր բարոյախրատական ու դաստիարակչական գրվածքներ են հրապարակում հարցազրույցի տեսքով։ Գրում են, թե որքա՜ն փիս բան է ազատամարտիկին ծեծելը, ի՜նչ վատ է, որ ֆինանսական շուկան ցնցումներ ապրեց... «Ни рыба ни мясо»... Քաղաքական դաշտում երկու տեղ կա՝ ընդդիմադիր և իշխանական, երրորդ տեղը միֆ է, աբսուրդ (հիշեք «կենտրոնամետ» Կարապետիչին)։ Գոյություն չունեցող երրորդ դաշտը վտանգավոր է, մանավանդ, որ այդ «դաշտից» հանդես եկողները ոչ քաղաքական ուժ են ներկայացնում, ոչ հասարակական կառույց, ոչ քաղտեխնոլոգ են, ոչ քաղաքագետ, ոչ էլ որպես անհատ ուղիղ երկխոսության մեջ են մտնում ժողովրդի հետ։ Թե չէ՝ «Ես պուպուշ եմ» թաքնված կարգախոսը մի օր հաստատ պայթելու է Ավագյանի փուչիների նման, տա աստված, որ այս անգամ տուժողներ չլինեն։