Առաջիկա օրերին ականատես ենք լինելու Ադրբեջանի հիստերիայի հերթական ալիքին


02:50 , 22 դեկտեմբեր, 2014

CNN-ի կողմից Հայաստանի մասին պատրաստված ֆիլմը բավականին հաջող է և վառ գույներով նկարագրում է մեր երկիրը: Տեսանյութի վերջում ընդամենը երեք վայրկյանով երևում են մի խումբ պայծառ երիտասարդներ՝ Արցախում «Պապիկ-տատիկ» հուշարձանի դիմացը selfie անելիս: 
Այսինքն՝ առաջիկա մի քանի աշխատանքային օրերին ականատես ենք լինելու Ադրբեջանի արտգործնախարարության, իսկ հետո մամուլի հիստերիայի հերթական ալիքին: Ինչքան ամպագորգոռ կոչեր կհնչեն, ինչքան թուղթ ու թանաք կսևացնեն և բողոքի աննպատակ նոտաներ կհղեն մեր հարևանները: