168.am-ը գրում է․
Լուսանկարիչ Վիգեն Մնոյանին ծեծի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Ի պատասխան 168.am-ի հարցման, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ թեթև վնաս պատճառելը:
Ըստ կոմիտեի՝ քրեական գործը գտնվում է Երևան քաղաքի վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում: Նախաքննության ընթացքում Վիգեն Մնոյանը տուժող է ճանաչվել: «Միջոցներ են ձեռնարկվում ապահովելու քրեական գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումը, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ առերևույթ հանցանք կատարած անձնաց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- նշված է քննչական կոմիտեի պատասխանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ