Վերջին շրջանում սոցիալական ցանցերում հանրահայտ օգտատերերի շրջանում տարածված է սեփական էջում մանկության նկարներ հրապարակելը: Այս տենդենցը տարածվել է նաև ռուսական և ուկրաինական շոուբիզնեսի աստղերի շրջանում: Այս յուրօրինակ ֆլեշմոբին այսօր միացավ նաև հանրահայտ երգչուհի և պարուհի Վարդանուշ Մարտիրոսյանը, որը երկրպագուներին հայտնի է VARDA անունով: Նա հրապարակել է 20 տարվա վաղեմություն ունեցող իր լուսանկարը:
Այս լուսանկարում Վարդան 9 տարեկան է:
Հիշեցնենք, որ նա ծնվել է 1985 թ-ի մարտի 3-ին: