Կանադան հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին


00:08 , 21 դեկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Կանադան հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: Նոր պատժամիջոցները տարածվելու են Ռուսաստանի 11 և Ուկրաինայի 9 քաղաքացիների վրա: Այս մասին հայտնում է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը:

Այս պատժամիջոցները մասնավորապես տարածվում են ՌԴ պետդումայի նախագահի տեղակալ Վլադիմիր Վասիլևի, պետդումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովի, պետդումայի փոխխոսնակ Նիկոլայ Լևիչևի, Դաշնային Խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորովևի, մի շարք պատգամավորների վրա: Պատժամիջոցների թիրախում է հայտնվել նաև Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: