Աֆղանստանում 2014-ին զոհվել է ավելի քան 3 հազար խաղաղ բնակիչ. ՄԱԿ


22:40 , 20 դեկտեմբեր, 2014

united_nations_2112101in.am-ը գրում է․

Աֆղանստանում հակամարտության զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում 2014-ին կազմել է 3.188 մարդ: Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտարարել է ՄԱԿ-ը:

Բացի այդ, վիրավորվել են 6.429 խաղաղ բնակիչներ:

ՄԱԿ-ը նշում է, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը այս տարի 19%-ով ավելի է՝ անցյալ տարվա համեմատ: Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ նման միտումը կարող է կապված լինել Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի աստիճանական դուրսբերման և տեղական անվտանգության ուժերի ու թալիբաների միջև կռիվների ակտիվացման հետ: