Թուրք զինյալները Հասան Ջեմալի հետ կապված արդեն որոշում ունեն, մենք մտահոգված ենք նրա կյանքով. Երվանդ Դինք


21:49 , 20 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալի «1915-Հայոց ցեղասպանություն» գրքի ներկայացման ժամանակ  թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի բարձրաձայնած մտահոգությունների և առաջ քաշած հարցերի շուրջ Tert.am-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց Հրանտ Դինքի եղբարը՝ Երվանդ Դինքը: Նա նաև անդրադարձավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կատարվող գործողություններին, ինչպես նաև նկարագրեց այդ հարցի շուրջ Թուրքիայում այսօր տիրող մթնոլորտը. «Թուրք զինյալ խմբերը՝ «Չեթիենները», Հասան Ջեմալի մասով որոշակի որոշումներ ունեն արդեն: Նրան սպանելու վախի մթնոլորտը կա և վտանգված է նրա կյանքը»:

Հիշեցնենք, որ գրքի թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը բողոքում էր, որ գիրքը հրատարակող «Հրանտ Դինք» հիմնադրամը  գրքից հեռացրել է թարգմանչի տողատակերը, որոնցով վերջինս անհամաձայնություն էր հայտնել հեղինակի որոշ մտքերի շուրջ: Նա և մի շարք այլ քաղաքացիներ դժգոհել էին, որ Հասան Ջեմալի հետ կազմակերպված հանդիպմանը ներկաներին թույլ չեն տվել հարցեր տալ:

-Պարո՛ն Դինք, ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվածը, որքանո՞վ են տեղին թարգմանչի պահանջները, թե գրքից հեռացվել են իր կողմից գրված տողատակերը:

-Ամբողջ աշխարհում իրավունքն այնպիսին է, որ հանրությանը ներկայացնելու ընթացքում, երբ գիրքը թարգմանվում է այլ լեզուներով, որևէ մեկը դրա վրա որևէ մի ստորակետ կամ վերջակետ չի կարող դնել: Բայց այս պայմանի շուրջ, եթե համաձայն չէ թարգմանիչը, կարող է այդ մասին առանձին հոդված կամ գիրք հրատարակել: Սա իրավունքի ճիշտ ձևն է: Եվ ոչ մի պայմանագրի մեջ այս կետին հակառակ որևէ կետ չկա:

-Ըստ Ձեզ, ինչո՞ւ գրքի ներկայացման օրը Ռուբեն Մելքոնյանը նման մտահոգություններ արտահայտեց:

- Այդ հարցում Մելքոնյանը բոլորին շփոթեցրեց: Նա մեզ առաջարկել է թարգմանել այս գիրքը և ասել, որ սա պետք է Հայաստանում անպայման լույս տեսնի: Գրքի հրատարակման ամբողջ իրավունքները տրված են «Հրանտ Դինք» հիմնադրամին, և մենք Մելքոնյանին ասացինք, որ մենք կանենք: Վերջնական համաձայնության ենք եկել, որի տակ Մելքոնյանը ստորագրել է և գումարը ստացել: Հասան Ջեմալի Հայաստանը գալը «Սիվիլիթաս» հիմնադրամը նախաձեռնեց, և մենք ցանկացանք, որ այս գիրքը ևս լույս տեսնի, որպեսզի հասկանանք, թե ինչի մասին նա պետք է խոսի: Ես եկա այստեղ, աշխատեցինք և գիրքը հրատարակեցինք: Գիրքը թարգմանվել է միայն հայերեն: Գիրքը թուրքերենից առաջին անգամ է թարգմանվել Ռուբեն Մելքոնյանի շնորհիվ:

-Լեռնային Ղարաբաղի մասով գրքում տեղ գտած հեղինակի կարծիքների վերաբերյալ ի՞նչ  կասեք՝ որպես Հրանտ Դինքի եղբայր: Ռուբեն Մելքոնյանը հեղինակին մեղադրում էր ալիևյան քարոզչությունը կրկնելու համար:

-Հասան Ջեմալն այդ մասին այստեղ ելույթ ունեցավ մի քանի տեղերում: Նա ասաց՝ իմ ամեն ասածը ճիշտ չէ, ես կարող եմ նաև սխալվել: Ալիևին կողմնակից լինելու մասին խոսք անգամ չկա, նա Ալիևի մասին ևս գանգատներ ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ