Ինձ դուր եկավ նախարար Դավիթ Հարությունյանի խորհուրդը մի քանի օր ձու չառնելու մասին


20:10 , 20 դեկտեմբեր, 2014

Ինձ դուր եկավ նախարար Դավիթ Հարությունյանի խորհուրդը մի քանի օր ձու չառնելու մասին` ուղղված միջոցներ չունեցող ՀՀ քաղաքացուն: Դա ոչ միայն կխնայեր վերջինիս չեղած միջոցները, այլև կնպաստեր առողջության պահպանմանը, ասենք, մեկ շաբաթյա սովահարության միջոցով: Բայց հանուն արդարության նման միջոցը պետք է առաջին հերթին կիրառվեր նախարարի կողմից, որպեսզի ժողովուրդը տեսներ, թե ինչպիսի օրինակ է ծառայում իր համար մեր երկրի իշխանության ներկայացուցիչը: