Չեխիայի հրեական համայնքը խորը վիրավորանք հասցրեց նախկին Խորհրդային բանակի բոլոր մեր հերոսներին, նաև` հայազգի


17:26 , 20 դեկտեմբեր, 2014

Չեխիայի հրեաները դիմել են իրենց նախագահին` պահանջելով չեղյալ հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը` մասնակցելու Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակին: Նման քայլով նրանք «բողոք հայտնեցին» Մոսկվայի «ագրեսիվ քաղաքականության» և «միջազգային նորմերի ոտնահարման» դեմ... Հրավերը, փաստացի վերաբերում էր միայն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նախագահներին... Այսպիսով, Չեխիայի հրեական համայնքը խորը վիրավորանք հասցրեց նախկին Խորհրդային բանակի բոլոր մեր հերոսներին, նաև` հայազգի, որոնք մասնակցեցին Հայրենական Մեծ պատերազմին (հենց խորհրդային զորքերն էին ազատագրել Օսվենցիմը): Հարկ է, որ Հայաստանի հրեակայն համայնքը ևս հանդես գա Չեխիայի հրեական համայնքի այս որոշումը քննադատող կոչով... Պետք չէ խեղաթյուրել պատմությունը, պետք չէ այնքան նսեմացնել մեր անցյալը...