Սառցապատ ֆանտաստիկ բնապատկերներ, որոնք ասես ուրիշ մոլորակից լինեն (Photo)


17:26 , 20 դեկտեմբեր, 2014

Երկար ժամանակ տևած ուժգին քամիներից, ձյան տեղումներից ու սառնամանիքից հետո լուսանկարիչ Մարկո Կորոսեկը, զգալով, որ սա կարող է հրաշալի հնարավորություն տալ իրեն անկրկնելի կադրեր ստանալ, մագլցել է Սլովենիայի արևելյան շրջանում գտնվող Ջավորնիկ լեռ ու այցելել դրա վրա գտնվող դահուկասահքի հայտնի կենտրոն։ Այն, ինչ նա բացահայտեց այնտեղ, ուղղակի աննկարագրելի է։ Եղանակային խիստ պայամանների հետևանքով այստեղ այնպիսի բնապատկերներ էին ստեղծվել, որ պատրանք էր ստեղծվում, թե նա բոլորովին այլ մոլորակի վրա էր գտնվում։