Դեկտեմբերի 19–ին՝ ցերեկը 17։15–ի սահմաններում, Բարսելոնայի Ռամբլա Կատալունյա փողոցում, դեռևս չճշտված հանգամանքներում, մի խումբ անձանց միջև վեճ է բռնկվել, ինչն ավարտվել է դանակահարությամբ։ Քաղաքային խորհրդի աղբյուրները հայտնում են, որ տեղական ոստիկանությունը ձերբակալել է 2 մարդու, ևս երեքը վնասվածք են ստացել, որից երկուսը` ծանր աստիճանի։
Գործին մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ դանակահարողներից մեկն ու գլխավոր մեղավորը եղել է ազգությամբ հայ։
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հատվածում, որտեղ այդ պահին բազմաթիվ քաղաքացիներ են եղել։