Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան


18:32 , 19 դեկտեմբեր, 2014

Hraparak.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 22-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: