Կարևորվել է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու Կապսի ջրամբարի վերականգնումը


17:53 , 19 դեկտեմբեր, 2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է գերմանական KFW բանկի փոխնախագահ Եվա Վիտտի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը կարևորել է KFW-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման և Կապսի ջրամբարի վերականգնման ծրագրերը, իսկ Եվա Վիտտը գերմանական բանկի հետագա աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ համատեղ նոր ծրագրերի իրականացման գործում և վստահություն հայտնել, որ նախանշված բոլոր ծրագրերը կշարունակեն հաջողությամբ իրականացվել: