11:46 , 19 դեկտեմբեր, 2014
Life.panorama.am-ը գրում է․
Ուղևորափոխադրումների և քաղաքապետարանի ներկայացուցիչների հանդիպումը կարճաժամկետ արդյունք է տվել: Ինչպես Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, նախնական պայմանավորվածության համաձայն մինչև հունվարի 15-ը երթուղայիները կաշխատեն անխափան:
«Որպեսզի ուղևորափոխադրումների ոլորտում վայրիվերումներ չլինեն, գործընթացն անցկացվի առանց խնդիրների, պայմանավորվել ենք, որ մինչև հունվարի 15-ը շարունակենք սպասարկել: Հունվարի 15-ին ուղևորափոխադրող ընկերությունների ու քաղաքապետարաների ներկայացուցիչների հետ կրկին հանդիպում կլինի»,-ասաց Հրանտ Եղիազարյանը: Այդ հանդիպմանը հարց է բարձրացվելու սակագնի վերանայման հետ կապված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ