ԱՄՆ դոլարի վաճառքի միջինացված գինը՝ 495.48


11:15 , 19 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ 1 դոլարի վաճառքի միջինացված գինն այսօր՝ առավոտյան 9.30-ի դրությամբ, կազմում է   495.48 ՀՀ դրամ: Վաճառքի առավելագույն գինը՝ 510 դրամ, նվազագույնը՝ 480:

Բանկերը ՀՀ քաղաքացիներից դոլարը գնում են նվազագույն 450, առավելագույն՝  470 ՀՀ դրամով, առքի միջինացված գինը՝ 454.29 ՀՀ դրամ է:

Հիշեցնենք, որ դրամի նկատմամբ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը, երեկ ողջ օրվա ընթացքում նվազման միտում ուներ, իսկ օրվա երկրորդ կեսին միջինացված գինը կայունացել էր:

Մեկ եվրոն բանկերը գնում են նվազագույնը 535, առավելագույնը՝ 575.10 դրամով, վաճառում նվազագույնը՝ 575 դրամով, իսկ վաճառում առավելագույնը՝ 643 դրամով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ