Եռաչափ տեխնոլոգիաների շնորհիվ կույր շրջանավարտները կարողացան «տեսնել» իրենց ընկերներին ավարտական ալբոմներում (PHOTO, VIDEO)


12:27 , 19 դեկտեմբեր, 2014

Ժամանակակից եռաչափ տեխնոլոգիաների շնորհիվ Հարավային Կորեայի 8 կույր ուսանողներ ստացել են ավարտական ալբոմի իրենց տարբերակը։ Սեուլի Կույրերի ազգային դպրոցը վերջերս հնարավորություն ստացավ «Շոշափելի ավարտական ալբոմներ» հանձնել իր շրջանավարտներին։ Օգտագործելով եռաչափ տպագրական տեխնիկա՝ «3D TEK» ընկերությունը ստեղծեց 8 կույր ուսանողների արձանները՝ թույլ տալով նրանց «տեսնել» իրենց դասընկերների դեմքերը։ Յուրաքանչյուր կույր աշակերտ ստացավ նաև իր սեփական դեմքը պատկերող կիսանդրի։ Այս փոքրիկ կիսանդրիներից յուրաքանչյուրի ներքևի մասում փորագրված էին նաև աշակերտների անունները։ Այս փոքրիկ անակնկալը մեծ ուրախություն պարգևեց կույր շրջանավարտներին։