Խոպանից եկածների աշխատանքն է շատ ափսոս...


00:19 , 19 դեկտեմբեր, 2014

Ամեն մարդ իր բաժին բեռն ու պատասխանատվությունը պիտի կրի, եթե ուզում ենք կառուցել տնտեսապես, սոցիալապես, իրավապես ամուր Հայաստան:
Նենգությունն ու խուլիգանությունը խարխլում են մեր հայրենիքը:
Հազվադեպ եմ դիտում Պետրոսի հաղորդումները, բայց այսօր բացառություն արեցի:
Սասուն Միքայելյանը տնական, բայց շատ հասկանալի ձևակերպումներ տվեց ներկա քաղաքական վիճակին: Մի քիչ կտրուկ էր, բայց ներելի է. կռվածներին կարելի է:
Իսկապես, եթե շատ արագ չկայունացնենք Հայաստանի վիճակը, ապա անդունդ ենք իջնելու:
Այսօր հացի գինը, որքանով ինձ է հայտնի, թանկացել է գրեթե հիսուն տոկոսով: Մնացած առաջին անհրաժեշտության մթերքները ևս թանկացել են:
Հասկանալի է՝ ռուբլու արժեզրկումը, եվրոյի և դոլարի արժեքի անհավանական բարձրացումն իրենց դերը խաղացին:
Սակայն զսպել գնաճը և սպեկուլյանտների ինքնագործունեությունը կանխել է պետք շատ արագ:
Խոպանից եկածների աշխատանքն է շատ ափսոս... Իսկ առջևում Տոներն են... Հասկանում եք: