Ջուրը մտնողը խեղդվելուց չի վախենում


22:46 , 18 դեկտեմբեր, 2014

Շատերի մոտ բավականին տհաճ տպավորություն են թողնում այն քաղաքական ուժերը կամ գործիչները, ովքեր զոհի կարգավիճակ են ստանձնում, ամեն օր լացում, թե մեզ հալածում են, մեզ սպառնում են… Բա ի՞նչ էիք սպասում: Եթե մտնում եք լուրջ քաղաքական գործընթացների մեջ, որտեղ խաղադրույքները շատ բարձր են, պիտի ամեն տեսակ հակազդեցության էլ պատրաստ լինեք: Ջուրը մտնողը խեղդվելուց չի վախենում: