Սիրելի հայրեր, մի քիչ շատ ժամանակ տրամադրեք ձեր տղա երեխաներին


22:24 , 18 դեկտեմբեր, 2014

Մի տեսակ մտահոգիչ փաստ

Երեխեքը մինչ մանկապարտեզ գնալը համարյա մամաների հետ են լինում, մանկապարտեզում դաստիարակչուհիները կանայք են, դպրոցում ուսուցիչները՝ նույնպես, գալիս են տուն, մենակ մայրերին են տեսնում ու նրանց ընկերուհիներին, որովհետև հայրերը կամ գիշերն են գործից գալիս, կամ գիշերն էլ չեն գալիս։ Ստացվում է, որ մեր տղա երեխաները մշտապես շրջապատված են կանանցով, կանացի մտածողությամբ, շարժուձևերով ու թեմաներով: Երբեմն նայում ես երիտասարդին ու առաջին հայացքից ոչ մի կերպ չես կարողանում սեռը որոշել, խոսում ես, շարժուձևերը լրիվ կանացի են ,քայլվածքն էլ, կյանքի հանդեպ տրամադրվածությունն էլ: Սիրելի հայրեր, մի քիչ շատ ժամանակ տրամադրեք ձեր տղա երեխաներին, որ հետո ամեն ինչ ճշմարտանման լինի: