Tert.am-ը գրում է․
Եվրոպայի խորհուրդն ու Եվրամիությունը օգնության նոր ծրագիր են սկսում «Արևելյան գործընկերության» երկրների համար, որի նպատակն է` ժողովրդավարության զարգացումը և օրենքի գերակայությունը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Նոր ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար, դրա շրջանակներում ընդհանուր 33,8 մլն եվրո կտրամադվի Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին Մոլդովային, Բելառուսին, Ուկրաինային:
Այսօր Բրյուսելում համապատասխան համաձայնագիր են ստորագրել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատանի - Դրագոնին և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Միխաել Քելլերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ