Forbes-ի 146 երկրների մեջ բիզնես միջավայրով Հայաստանը 56-րդն է


19:23 , 18 դեկտեմբեր, 2014

Forbes-ի հրապարակած 2014թ-ին լավագույն բիզնես միջավայր ունեցող երկրների ցանկում Հայաստանը 146 երկրների մեջ զբաղեցնում է 56-րդ տեղը` նախորդ տարվա 64-ի փոխարեն: ԱՊՀ տարածքում և տարածաշրջանում Հայաստանը գրանցել է ամենամեծ առաջընթացը` 7 կետով: Բարելավվել են հարկային բեռի և դրամավարկային քաղաքականության, տնտեսական աճի և այլ ցուցանիշները:

Վրաստանը ցանկում 47-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Ադրբեջանը՝ 60-րդ, Ռուսաստանը` 91-րդ: Առաջին տեղում Դանիան է, երկրորդում` Հոնկոնգը, երրորդում` Սինգապուրը: