Գազալցակայաններում գազի գնանկում է տեղի ունենում


21:15 , 18 դեկտեմբեր, 2014

Երեկ դրամի կտրուկ արժեզրկման հետևանքով շուկայում տեղի ունեցան մի քանի ապրանքատեսակների թանկացումներ: Գնաճ էր գրանցվել նաև գազալցակայաններում:
Սա, բնականաբար, դժգոհություն էր առաջացրել վարորդների շրջանում: Մասնավորապես, երեկվանից բողոքի ակցիաներ և գործադուլներ են անում` պահանջով գազի գնի իջեցում:

Կառավարության կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում գազի գինն այսօր կարգավորվել է` 230 դրամից դառնալով 200 դրամ: Նախատեսվում է մինչև օրվա վերջ այն հասցնել իր նախնական արժեքին:

Կարծում եմ՝ գների կարգավորման շարունակական գործընթացը որոշ չափով կմեղմի դաշտում տիրող խառնաշփոթը։