Ընդհանուր տնտեսական դաշտը կկայունանա


14:32 , 18 դեկտեմբեր, 2014

Առավոտյան շուկայական դաշտում միանգամից նկատելի դարձավ, որ դրամը սկսեց կայունանալ: Չնայած այս պահին կա գնաճի խնդիր, քանի որ շատ տնտեսավարող սուբյեկտներ դեռ չեն արձագանքել վարչապետի «սպեկուլյացիաներին վերջ տալու» հայտարարությանը ու միտումնավոր գերշահույթներ են ստանում:

Նախօրեին վարչապետը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների և մի խումբ տնտեսվարողների հետ` հանգամանալից ներկայացնելով ՀՀ տնտեսական շուկայում տիրող վիճակը և դոլար-դրամ ահագնացող հարաբերությունները: «Միջազգային գործընկերներն ամբողջովին աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կառուցման մեր քայլերին», այսօրվա նիստի ժամանակ նշել է վարչապետը: Նա հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին` տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահին, առողջապահության նախարարին խորն ուսումանսիրություններ իրականացնել և ամենօրյա ռեժիմով զեկուցել դաշտում տիրող իրավիճակն ու գնային քաղաքականությունը:
Ամենայն հավանակաությամբ, կատարվող քայլերը և շուկայում տիրող ներկայիս վիճակը հանգեցնում է նրան, որ նվազագույն ժամկետում գնաճի հարցը կկարգավորվի, և մինչև ամանոր կունենանք կայուն շուկա: