Խանութների տերերն ալարում են գները հետ փոխել


12:37 , 18 դեկտեմբեր, 2014

Հայաստանում խանութպանների ու հատկապես սուպերմարկետների տերերի էնդեմիկ տեսակ կա, որ երբ դոլարն արժևորվում է, ազգ ու տակով լցվում են իրենց խանութները, որ հասցնեն 5 րոպեն մեկ ապրանքների գնապիտակները փոխել և ավելի թանկ գներ շարել: Հիմա, երբ դրամն է սկսել արժևորվել, էդ նույն էնդեմիկ տեսակի ներկայացուցիչները ոնց որ ալարում են գին փոխեն: Ի դեպ էդ էնդեմիկ տեսակին են պատկանում նաև գազի ու բենզինի գործ անողները: