Tert.am-ը գրում է․
Նոր Նորքի զանգվածները սպասարկող երթուղայինների վարորդներն այսօր գործադուլ են հայտարարել՝ փակելով դեպի Նորքի 9-րդ զանգված տանող ճանապարհը:
Վերջիններս պահանջում են բարձրացնել ուղեվարձը, որպեսզի իրենք կարողանան վճարել իրենց օրվա պլանը:
«Մենք արդեն հոգնել ենք նույն պահանջը ներկայացնելուց: Ասել ենք, ասում ենք, մեզ լսող չկա: Լինելու է այնպես, որ բոլորն են գործադուլ անելու և քաղաքը հայտնվելու է կոլապսի մեջ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ուղևորափոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ