Մարքսը հերթական անգամ հաղթանակ կտոնի զանգվածային անգիտակից գիտակցության մեջ


11:51 , 18 դեկտեմբեր, 2014

Վերջին մի քանի օրերի կարգախոս կարելի էր հռչակել «ոչ միայն հացիւ, այլեւ դոլարիւ բանկաց»: Ի վերջո դոլարի գինն ընկավ, հացը թանկացավ, իսկ աստվածային խոսքը կարծես թե ամբողջովին մոռացվեց:

Առաջիկա շաբաթվա ընթացքում կսկսվի «ոչ միայն հացիւ, այլեւ առեւտրիւ յԵրեւան Սիթիէ», իսկ հետո էլ «ոչ միայն հացիւ, այլեւ ազդրիւ խոզաց» կարգախոսներով խելահեղ մրցավազքը:

Նույնիսկ Ծննդյան տոնին ընդառաջ կրկին կմոռացվի աստվածային խոսքը, ու Մարքսը հերթական անգամ հաղթանակ կտոնի զանգվածային անգիտակից գիտակցության մեջ:
‪#‎ккритикеполитическойэкономии‬