Tert.am-ը գրում է․
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է հանրապետության դատախազության 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Արցախի Նախագահը շնորհավորել է դատախազության ողջ անձնակազմին հոբելյանի կապակցությամբ և համակարգի մի խումբ աշխատակիցների ու վետերանների հանձնել վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչման վկայականներ:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ դատախազությունը միշտ եղել է երկրի կենսագործունեության առանցքային կառույցներից մեկը, և նրա անցած լուրջ ճանապարհն ու արժանի վաստակը դրա վկայությունն են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ