Ացտեկների «մահվան սուլիչը»


03:35 , 18 դեկտեմբեր, 2014

1Այո, այո, այս փոքր գանգն իրականում երաժշտական գործիք է։ Սակայն այն երաժշտական անվանելը պայմանական է։ Այս արտառոց իրը կոչվում է «մահվան սուլիչ»։ Այն օգտագործել են ացտեկները պատերազմի ժամանակ, մահացածներին նվիրված ծեսերին և թաղման արարողություններին։ Միայն պատկերացրեք. հարյուրավոր զինվորներ քայլում են մարտի դաշտով և սուլում։ Տեսարանը սահմռկեցուցիչներից է, մանավանդ, որ սուլիչը ասես վիրավոր ուրվականի ձայն արձակի։

234