Համաշխարհային քաղաքական թատերաբեմում սկսվում է գերտերությունների միջև զանգվածային և տևական բախումների ժամանակաշրջան


22:03 , 17 դեկտեմբեր, 2014

Համաշխարհային քաղաքական թատերաբեմում փաստացի սկսվում է գերտերությունների միջև զանգվածային և տևական բախումների ժամանակաշրջան, որի անմիջական հետևանքներն արդեն սկսում են ազդել նաև Հայաստանի վրա: Այդ բախումները դեռևս դրսևորվում են ֆինանսական դաշտում` դրամի արժեզրկման, վալյուտային սպեկուլյացիաների տեսքով և տեղեկատվական դաշտում` խուճապային տրամադրությունների առաջացմամբ: Այս պայմաններում մենք պիտի սթափ գնահատենք իրավիճակը, չդառնանք գերտերությունների ձեռքի խաղալիքը և ամենակարևորը` չտրվենք խուճապային տրամադրություններին: Միաժամանակ, Հայաստանի և Հայության ճակատագրով մտահոգ Հայորդիները պետք է սկսեն ինքնակազմակերպվել, որպեսզի կարողանան դիմագրավել սպասվող քաղաքական գործընթացներին: