Պատրաստ եք քննարկել երկրի տնտեսական իրավիճակը, սակայն փակ ռեժիմով, բայց մոռանում եք, որ բոլորովս ենք կործանվում


18:25 , 17 դեկտեմբեր, 2014

Որ իշխանություններին քննադատում ես, ասում են՝ մենք ենք ստանձնել պատասխանատվությունը, մենք ենք որոշում ինչպես կառավարել: Դե հիմա կոնկրետ ովքե՞ր են պատասխան տալու այս վիճակի համար: Ինչպես ասում եք, պատրաստ եք քննարկել երկրի տնտեսական իրավիճակը, սակայն փակ ռեժիմով, բայց մոռանում եք, որ բոլորովս ենք կործանվում, ոչ թե միայն դուք: Քննարկեք, բայց քննարկեք բաց ռեժիմով, որ յուրաքանչուրս տեղյակ լինենք, թե մի գիշերում ինչ եք որոշել, որ մեր արդար քրտինքով վաստակածը ձեր անպատասխանատվության արդյունքում չկորցնենք: Ձեզնից շատերի սրտին դարդ էլ չի լինի, ինչ էլ կորցնեք, միևնույնն է, դա քրտինքի արդյունք չի: