Եթե այս կազմակերպության անունից դրսում, շենքում... դրամահավաքության դեպքեր նկատեք, դիմեք ոստիկանություն


17:41 , 17 դեկտեմբեր, 2014

«Բարի մամա» Հայաստանի ծնողների բարեգործական խումբը, որը նոր-նոր էր սկսել իր քայլերը անել ու միայն դեկտեմբերի 19-ին պիտի հայտարարեր իր գործունեության պաշտոնական մեկնարկի մասին, արդեն բախվում է մի հիմար փորձության: 
Այս կազմակերպության անունից նորահայտ բարեգործներ են սկսել շրջել ու դրամահավաքություն անել. կազմակերպությունը երբեք նման դրամահավաքության կողմնակից չէ ու չի լինի. մենք գործում ենք բացառապես կամավորության սկզբունքով: 
Խնդրանք բոլորին, եթե այս կազմակերպության անունից դրսում, շենքում.... դրամահավաքության դեպքեր նկատեք, խնդրում եմ դիմել ոստիկանություն: