Եթե Ռուսաստանի նման երկրում կա խուճապ, մեզ մոտ չէր կարող չլինել. Է. Շարմազանով


14:37 , 17 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն է, խուճապ կա, սակայն չի կարելի մոռանալ, որ Ռուսաստանի նման երկրում նույնպես խուճապային տրամադրություններ են: «Այն, որ կա խուճապ, դա էլ է պարզ, եթե Ռուսաստանի նման երկրում կա, մեզ մոտ չէր կարող չլինել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շարմազանովը:

Հարցին, թե արդյոք Կառավարությունը վերահսկում է իրավիճակը, երբ ամեն ինչ օրըստօրե թանկանում է , Շարմազանովը պատասխանեց. «Չի կարող մտահոգություն չլինել, եթե մարդը գիշերը քնում է, առավոտյան արթնանում է ու տեսնում է, որ իր աշխատավարձը պետք է բավարարեր տասը կիլոգրամ շաքարավազի, բավարարում է յոթի»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ