Եթե դոլարի աճի միտումը շարունակվի, «Գազպրոմ Արմենիա»-ն կդիմի ՀԾԿԳ՝ սակագնի վերանայման հարցով. Շ. Սարդարյան


13:06 , 17 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Եթե շարունակվի ՀՀ դրամի անկումը դոլարի նկատմամբ, ապա «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իր իրավասության շրջանակներում, իր իրականացված մոնիտորինգի արդյունքում կկայացնի որոշում՝ դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝  սակագնի վերանայման հարցով:

Այս մասին Tert.am-ին հայտնեց « Գազպրոմ Արմենիա» ընկերության  մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը. «Ընկերության կողմից ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում իրավիճակի հետ կապված, և եթե առաջիկա ամիսներին պահպանվեն  արտարժույթի փոխարժեքի աճի միտումները, և ընկերությունը շարունակի վնասներ կրել, ապա մոնիտորինգի արդյունքներին համապատասխան  որոշում կկայացվի՝  դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի վերանայման հետ կապված»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ