«Սառը ցնցուղներ» խոստացող, Աստվածաշնչի տարբեր գլուխներից հղումներ անող մարդու ղեկավարած կառույցն «էշի ականջում քնած» է


18:21 , 16 դեկտեմբեր, 2014

Երբ Երևանի փողոցներում տարբեր քրեական տարրեր անարգել ավտոմեքենա են հրկիզում, ակտիվիստ, ազատամարտիկներ են ծեծում ու նմանատիպ այլ հանցագործություններ են գործում, այդքանից հետո ինչի՞ եք զարմանում, որ փոխոստիկանապետ կոչված մարդը պետք է փողոցային բառապաշարով հայտարարություն անի: Վլադիմիր Գասպարյանը և իր համակարգն արդեն վաղուց ապացուցել են, որ իրենք բացարձակապես կապ չունեն այդ համակարգի հետ: 
Հասկանում եմ, որ առաջարկս հակասոցիալական է, բայց մի քանի անգամ դիտեք Ոստիկանության քարոզչական տեսանյութերը, ապա դիտեք «02» հաղորդաշարի ռեպորտաժները, հետո դիտեք Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցները: Այս ամենը դիտելուց հետո, վստահ եմ, շատերիդ մոտ տպավորություն կստեղծվի, որ մեր երկրում արագ տեմպերով զարգանում է գեղարվեստական ֆիլմերի ոլորտը: 
«Սառը ցնցուղներ» խոստացող, Աստվածաշնչի տարբեր գլուխներից հղումներ անող մարդու ղեկավարած կառույցն «էշի ականջում քնած» է, իսկ հանցագործներն ազատ ապրում են մեր երկրում՝ կեղտոտելով և բռնաբարելով բոլոր տեսակի արժեքներն ու երևույթները: