Առաքել Մովսիսյանը կրկին վիրավորանքներ է շռայլում


16:53 , 16 դեկտեմբեր, 2014

Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ Զարուհի Փոստանջյանը վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալու համար ձայն խնդրեց, սակայն Գալուստ Սահակյանը մերժեց՝ ասելով, որ ձախողումներ պահանջողներին ձայն չի տալու: Փոստանջյանը այս լսելով տեղից ինչ-որ բան ասեց, որը դուր չեկավ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանին, ով էլ տեղից վիրավորեց նրան: Վիճաբանությանը միացավ Նիկոլ Փաշինյանը, ով Շմայսին ասեց՝ «Բառերդ ընտրի»: Դե իհարկե այսպիսի նկատողությանը «տակ չմնալով»՝ Մովսիսյանն ասեց՝ «Վեր ընգի տեղդ, արա»:
Տեսնենք գոնե այս անգամ էթիկայի հանձնաժողովը քայլեր կձեռնարկի՞ նմանատիպ ժառգոնային խոսակցությունների դեմ: