Մինչ հասարակությունն ակտիվ քննարկում է ծեծի ու հրկիզման երևույթները Երկրում, ուշադրությունից դուրս է մնացել երկրի առանց այդ էլ չկայացած տնտեսության վիճակը: Ինչպես արդեն կանխատեսել էի, այսօր դոլարը հատեց 515-ի շեմը, և բանկերը 100 դոլարից ավել չեն վաճառում (HSBC):
Վերջին օրերին որևէ հարցադրում, որևէ պարզաբանում, որևէ հստակեցում թե ԱԺ-ի, թե կենտրոնական բանկի ղեկավարության, թե ընդհանրապես իշխանության կողմից հասարակությանը չի տրվում: Առավել ևս շարունակում է դրամի գահավիժումն աննախադեպ տեմպերով:
Հասարակության ուշադրությունը շեղելով կարևորագույն խնդիրներից՝ այս իշխանությունը հերթական ցնցումն է նախապատրաստել երկրի տնտեսության համար: Ուշքի եկեք...