Tert.am-ը գրում է․
Հայտնի սուպերմարկետներից մեկի փոխանակման կետերում այսօր առավոտյան մեկ ամերիկյան դոլարը վաճառվում էր 520 ՀՀ դրամով:
Դեկտեմբերի 15-ի նկատմամբ Հայաստանում արտարժույթի՝ ԱՄՆ դոլարի առքի ու վաճառքի փոխարժեքի տատանում է արձանագրվել՝ համապատասխանաբար +10.50 և +12.75 տոկոսով:
Այսպիսով, ոչ միայն պահպանվում է դոլարի փոխարժեքի տատանման և բարձրացման միտումը, այլևս երեկ դոլարը նորից թռիչքաձև բարձրացավ:
Ըստ rate.am-ի՝ մեկ ամերիկյան դոլարի առքի նվազագույն գինն այսօր՝ դեկտեմբերի 16-ի առավոտյան 10.00-ի դրությամբ կազմում է 475 ՀՀ դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 495 ՀՀ դրամ, վաճառքի առավելագույն արժեքը՝ 515 ՀՀ դրամ: Առքի միջին փոխարժեքը կազմում է 491.95, վաճառքինը՝ 504.67 ՀՀ դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ