«Իրատես de facto». Ներմուծողները իրենց ապրանքը պահեստավորում են


08:42 , 16 դեկտեմբեր, 2014

«Փոխարժեքի անկանխատեսելի վայրիվերումներն իսկական քաոս են ստեղծել հատկապես ներմուծմամբ զբաղվող գործարարների շրջանում: Այս օրերին նրանք իրենց ապրանքը պահեստավորում են, քանի որ վաճառքի դեպքում կորուստներ ունենալու վախը մեծ է։ «Մի օրվա մեջ երեք անգամ գին ենք փոխում»,- հայտարարում են նրանք ու պնդում, որ մինչև շուկան չկայունանա, մեծածախ առևտրով չեն զբաղվելու, քանի որ դա շատ ռիսկային է:

Պահեստավորված ապրանքը շուկա դուրս կգա այն ժամանակ, երբ առևտրականները զգան, որ ֆինանսական կորուստներից հնարավորինս ապահովագրված են»,–գրում է թերթը։