Լրագրողների ձերբակալությունները էլ ավելի են խորացնելու Թուրքիայի և Արևմուտքի վատթարացող հարաբերությունները. թուրքագետ


20:22 , 15 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Թուրքիայում «Զաման» լրատվամիջոցի և գյուլենամերձ  մեդիադաշտի  ձերբակալություններն ու ոստիկանական գործողութունները  էլ ավելի են խորացնելու Թուրքիայի և Արևմուտքի վատթարացող հարաբերությունները: Tert.am –ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

«Արդեն իսկ գիտենք, որ մամուլը բավականին վատ վիճակում է այս երկրում, և Թուրքիան այս առումով գրեթե առաջին հորիզոնականներում է: Այս պարագայում Արևմուտքի կողմից  լուրջ ճնշումներ  կլինեն, և չեմ  բացառում նաև, որ կոմբինացված տարբերակով  Գյուլենի և գյուլենամերձ համայնքի , ինչպես նաև՝ ԱՄՆ-ի ու Եվրամիության համատեղ  ինչ-որ գրոհներ կլինեն»,-ասաց թուրքագետը:

Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի ու եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ  լրագրողների ձերբակալությունները «հակասում են եվրոպական արժեքներին ու չափորոշիչներին, որոնց մաս է ցանկանում դառնալ Թուրքիան:
Հիշեցնենք, որ թուրք իրավապահները ձերբակալել էին 23 մարդու, այդ թվում՝ լրագրողների, որոնք կասկածվում են երկրի ղեկավարության դեմ դավադրությանը մասնակից լինելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ