Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել


17:33 , 26 սեպտեմբեր, 2012

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերել: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին հաղորդել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, ՀՖՖ-ի եւ Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ ստորագրվել է պայմանագիր` ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` նոյեմբերի 14-ին, Երեւանում Հայաստան-Լիտվա հանդիպման անցկացման մասին: