Թուրքիայում ավարտեցին հայերի կաուցած աշտարակի վերականգնման աշխատանքները


19:36 , 26 սեպտեմբեր, 2012

մահմութօղլուԹուրքիայում ավարտել են Ուրֆայի «Մահմութօղլու աշտարակի» վերականգնումը, փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հայերի կողմից կառուցված 1000-ամյա պատմություն ունեցող աշտարակի վերականգնման աշխատանքներն իրականացրել է Ուրֆայի քաղաքապետարանը:

Վերականգման աշխատանքների իրականացումը տևել է շուրջ երկու տարի: Ուրֆայի քաղաքային իշխանություններն արդեն որոշել են աշտարակը վերածել պատմության թանգարանի:

Աշտարակը կառուցվել է 1122-23 թվականներին ուրֆայաբնակ հայերի կողմից: Օսմանյան կայսրության շրջանում այն պատկանել է Մահմութօղլու տոհմին, որի անունն էլ ներկայում կրում է աշտարակը: Աշտարակում գտնվում է հայերենով գրություն, որը պատմում է հիմնադիրների մասին: