Անձրևի տակ փողոցի ասֆալտապատումը պետական միջոցների անտեղի վատնում է


12:59 , 15 դեկտեմբեր, 2014

Հարգելի պարոն Տարոն Մարգարյան, այսօր անձրևի տակ ասֆալտապատում են Արտաշիսյան փողոցը, որը ինչքան ինձ է հայտնի, նոր կառուցվող շրջանցող ճանապարհի կարևորագույն հանգույց է հանդիսանում: Նաև գիտենք, որ խոնավության վրա արված ասֆալտը երկար գոյատևել չի կարող: Փաստորեն սա պետական միջոցների (հարկատուներիցս գոյացած) անտեղի վատնում է, որը նաև պատժելի է ՀՀ օրենսգրքով: Խնդրում եմ ձեզ միջոցներ ձեռնարկել այս օրինախախտների վատնածը բյուջե վերականգնելու և անորակ աշխատանքը որակյալի տեղ չընդունելու համար` իհարկե օրինապահ մարմինների օգնությամբ: