Դրամի գահավիժումն անխուսափելի է


10:28 , 15 դեկտեմբեր, 2014

Հայասատնի բնակչությունն իր կոմունալ ծախսերը վճարում է դրամով, իսկ ինչպես հայտնի է, գազը, էլեկտրոէներիգիան և հեռախոսը Հայաստանում պատկանում են Ռուսաստանի համապատասխան կազմակերպություններին, ու Ռուսաստանում դրամն այդքան էլ «պոպուլյար» չէ: Դրա համար էլ ռուսական կազմակերպությունները պետք է այդ դրամը կոնվերտացիա անեն դոլարի և տեղափոխեն Ռուսաստան: Այդ իսկ պատճառով ամեն օր մի քանի միլիոն դոլար է դուրս գալիս Հայաստանից դեպի Ռուսաստան: Այս գործընթացը միշտ էլ եղել է, սակայն կապված Ռուսաստանում արտագնա աշխատողների՝ իրենց հարազատներին ուղարկվող գումարի հետ, ինչ-որ կերպ հնարավոր եղել է պահպանել դոլարային բալանսը, երբ երկրից դուրս եկող ու մտնող դոլարների քանակը նույնն էր, իսկ այժմ, երբ դոլարը Հայաստանից «հեռանում» է, ու դրա փոխարեն որևէ գումար չի մտնում և Ռուսաստանում ռուբլին էլ օր օրի արժեզրկվում, դրամի գահավիժումն անխուսափելի է: Պարզապես սարսափելի է պատկերացնել մեր թոշակառուների ու սոցիալապես անապահով խավերի վիճակը, այս սցենարի դեպքում ու կարելի է ասել, որ ազգի 90 %-ն է հայտնվելու սոցիալապես անապահով վիճակում: Ու ամենասարսափելին էլ այն է, որ մեր իշխանությունները որևէ կերպ չեն արձագանում սրան ու կանխարգելիչ որևէ միջոցառում ձեռնարկում, այլ փորձում են նույնիսկ այս պարագայում հարստանալ սեփական ժողովրդի սնանկացման հաշվին...