Թուրքը կարող է հանգիստ քնել. իր գործն իրենից լավ անողներ կան


09:28 , 15 դեկտեմբեր, 2014

Ցեղասպանության 100-ամյակի շեմին ինչքան կարող եք հայ սպանեք: Որովհետև թուրքի լոզունգն էր` մի հայ թողնել թանգարանի համար:
Թող սովից մեռնեն, թող ցրտից մեռնեն, թող աշխատանք չունենան` արտագաղթեն, ով հանկարծ ծպտուն հանի, ականջը պոկեք, գլխից գյուլլեք, գերդաստանով լցրեք ավտոբուսները` ծեր ու մանուկով ուղարկեք գրողի ծոցը:
Դատարկեք Հայաստանը: Կարևորը` սահմանամերձ գյուղերում էլ որ մարդ չմնա:
Թուրքը կարող ա հանգիստ քնի` իրա գործն իրանից լավ անողներ կան: