Ինչի՞ վրա են ուրախանում մեր հայրենակիցները, երբ սկսում են քննարկել ՌԴ-ի կամ ԱՄՆ-ի տնտեսական կործանման մասին


14:09 , 14 դեկտեմբեր, 2014

Անկեղծ՝ ինձ հետաքրքիր է, թե ինչի վրա են ուրախանում մեր բազմաթիվ հայրենակիցներ, երբ սկսում են քննարկել Ռուսաստանի Դաշնության կամ ԱՄՆ-ի տնտեսական կործանման կամ ընդհանրապես կործանման մասին: Մի կողմ դրեք հուզական կարծիքները այդ երկու պետությունների մասին: Երկուսից որ մեկն էլ կործանվի, մեզ վրա ծանր է նստելու: Հարցի տնտեսական կողմը թող տնտեսագետները վերլուծեն, իսկ ես անդրադառնամ մարդկային կողմին: Այդ երկու երկրներում, ամենահամեստ գնահատականներով, ՄԵԿ ՈՒ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ-ական հայ կա: Այդ երկու գերտերությունների բախման կանխելու և հաշտեցնելու հարցում ամենից ավելի հայերով պիտի լինենք շահագրգիռ: Կողքից օտարները ինչ կուզեն թող ասեն, մենք պետք է հստակ տեսնենք, որ նրանց բախումից միլիոնավոր հայեր կտուժեն: Հ.Գ. Երբ ազգովի Հայաստանում կհավաքվենք և կդառնանք հզոր, ինքնուրույն խաղացող և չենք կաշկանդվի մեր՝ ոչ Հայաստանում ապրող հայերի հետ կապված, այ այդ ժամանակ ով ում կուզի թող ուտի: