ԱՄՆ վիզաների տրամադրման կարգը նույնն է, միայն վավերականության ժամկետն է փոխվել. ԱՄՆ հյուպատոս


14:06 , 12 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ հյուպատոս Ֆրանկ Թուն, այսօր կայացած ասուլիսին ներկայացնելով Հայաստանի հետ ԱՄՆ նոր վիզային ռեժիմի մանրամասները, տեղեկացրեց, որ վիզաների տրամադրման կարգը մնացել է նույնը, պարզապես վավերականության ժամկետն է երկարացվել՝  դառնալով տասը տարի:

Հիշեցնենք, որ 2015թ.-ի հունվարի 1–ից ԱՄՆ-ն կսկսի վիզաների տրամադրումը Հայաստանի հետ ձեռք բերված նոր փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն: Տուրիստական և գործնական նպատակներով ԱՄՆ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա մինչև 10 տարի ժամկետով: 

«Սա շատ լավ նորություն է, մենք կարող ենք ՀՀ քաղաքացիներին տասը տարի վավերականության ժամկետով վիզա տրամադրել: Սա շատ ուրախալի զարգացում է, կնպաստի տուրիզմի զարգացմանը»,- ասաց նա և ավելացրեց, որ միջնորդավճարի չափը մնում է նույնը՝ հարյուր վաթսուն դոլար, անկախ վավերականության ժամկետից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ