Ինչպե՞ս է Ժիրայր Սեֆիլյանը պատկերացնում բանակի կողմից կարգ ու կանոն հաստատելը


01:10 , 12 դեկտեմբեր, 2014

Շատ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Ժիրայր Սեֆիլյանը պատկերացնում երկրի ներսում բանակի կողմից կարգ ու կանոն հաստատելը: Երևի ռազմական հեղաշրջում, մասսայական գնդակահարություններ, ցուցադրական պատիժներ, տոտալ վերահսկողություն բիրտ ուժով և այլն: Մի խոսքով՝ խունտա կամ ապականել ազգային բանակի անունը` վիշապի սպանող վիշա՞պ դառնալ։ Հազար ներողություն, եթե ուրիշ ձև գիտեք, ասեք: