Թուրք պաշտոնյաներն ավելի լավ կանեն՝ սերտեն իրենց դասերը . Է. Շարմազանովը` Մ. Չավուշօղլուին


23:41 , 11 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Թուրք պաշտոնյաները թող դադարեն դասեր տալ հարևաններին և խորհուրդներ շռայլել: ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո այսօր նման կոչ արեց  Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Կարսում Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որով նա կոչ էր արել Հայաստանին՝ կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ:

«Թուրք պաշտոնյաներն ավելի լավ կանեն՝ սերտեն իրենց դասերը և իրականացնեն իրենց վրա դրված միջազգային պարտավորությունները: Իրենք պետք է դադարեն վերջնագրերով խոսել, իրենք պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները»,-ասաց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարության մոտ վարքագիծ է դարձել մութ սենյակում կատու փնտրելը, երբ այդ կատուն իրենց ուսերին է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ